Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ երկու օրերին քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները:
Քվեարկության արդյունքում 64 կողմ, 35 դեմ ձայներով ընդունվել է նաեւ գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը՝ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Պատգամավորները ողջունել են ԱԺ նիստի աշխատանքին հետեւող, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած՝ Երեւանի Լեւ Տոլստոյի անվան համար 128 հիմնական դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11-00-ին հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ:
Խորհրդարանն այսքանով ավարտել է դեկտեմբերի 5-ին գումարված հերթական նիստերի աշխատանքը: